19/02/2019 14:10
ԵՄ-ից հայտնել են, թե երբ կօգնեն Սիրիային
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ ԵՄ-ն «պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնմանը՝ միայն վստահ լինելով, որ երկրում տեղի է ունենում քաղաքական անցման համապարփակ, իրական գործընթաց, որը ներառում է տարբեր քաղաքական ուժերի»:
Այս պայմանը երկուշաբթի իր կոմյունիկեում հաստատել է ԵՄ-ի արտաքին գործերի խորհուրդը:
Մարտի 12-14-ին Սիրիայի շուրջ Բրյուսելում կայանալիք երրորդ խորհրդաժողովը «հանգուցային նշանակություն կունենա հումանիտար օգնություն ցուցաբերելու, Սիրիայի ժողովրդի և սիրիացի փախստականներին ընդունող հանրակցությունների կյանքի կայունացման համար»: