20/02/2019 15:28
ԱՄՆ-ն տասնյակ երկրներում նույնասեռականության ապաքրեականացման արշավ կսկսի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գլոբալ արշավ է սկսում, որպեսզի տասնյակ երկրներում վերջ տա նույնասեռականության քրեականացմանը, որտեղ անօրինական է համարվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, հայտնում է NBC-ն՝ հղում անելով պաշտոնյաներին:
Արշավը գլխավորում է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելլը, որը Թրամփի վարչակազմում ամենաբարձրաստիճան բացահայտ գեյն է:
«Մտահոգություն է հարուցում այն, որ XXI դարում մոտ 70 երկրներում օրենքներ են գործում, որոնք քրեականացնում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կարգավիճակը կամ վարքագիծը»,- հայտարարել է արշավի կազմակերպմանը մասնակցող պաշտոնյան:
Ապաքրեականացման ռազմավարությունը դեռ քննարկվում է, բայց, պաշտոնյաների խոսքով, այն կներառի աշխատանք միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ, նաև երկրների հետ, որտեղ արդեն նախատեսված են նույնասեռականների իրավունքներ: Արշավին ներգրավված են նաև Եվրոպայում ԱՄՆ այլ դեսպանատներ:
Հեռուստաալիքը նշում է, որ արշավը մտահղացվել է մասամբ որպես պատասխան Իրանում ոչ ավանդական կողմնորոշմամբ երիտասարդին կախելու միջոցով մահապատժի ենթարկելու մասին տեղեկություններին: