Հայաստանի հանքերի մեծ մասը  կառավարվում է մի կետից. Գրություն կվերահասցեագրվի դատախազություն
21/02/2019 11:43

Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից. Գրություն կվերահասցեագրվի դատախազություն

Մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի շատ մեծ մասը, որպես սեփականատեր, գրանցված է օֆշորային ընկերություններ։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աաց, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկայի նախարարությանը։

«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։

«Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժի, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից. Գրություն կվերահասցեագրվի դատախազություն