21/02/2019 13:51
Հիմնադրամի համար կառավարական շենքերում տեղավորվելու հարց չի քննարկվում. Աննա Հակոբյան
Այս պահին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը չունի գրասենյակ, բայց հիմնադրամի աշխատանքները կառավարական որևէ շենքում տեղավորելու հարց չի քննարկվում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի համար կառավարական շենքերում տեղավորվելու հարց չի քննարկվում: Մենք փորձում ենք ուղղակի մեզ համար տարածք գտնել՝ նաև մատչելի, որովհետև մենք խնայում ենք մեզ վստահված յուրաքանչուր լուման: Բարդությունը նրանում է, որ տարածքները շատ թանկ են, իսկ մենք շատ գումար չենք ուզում ծախսել տարածքների վրա, ուզում ենք մեզ վստահված գումարները իրենց նպատակին ծառայեցնել: Մենք անպայման կգտնենք», - ասաց նա:
Անդրադառնալով այն հրապարակումներին, որ մտադրություն կա հիմնադրամի հետագա աշխատանքները կազմակերպել Մաշտոցի փողոցի վրա գտնվող նախագահի նստավայրում, Հակոբյանն ասաց.
«Ինչպե՞ս կարող է հիմնադրամը տեղավորվել նախագահի նստավայրում»: