21/02/2019 11:14
Բանգլադեշում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում չորս հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի: Այս մասին հայտնում է The Bangladesh Observer թերթը:
Ավելի վաղ հաղորդվում էր 69 մահացածի մասին:
Նշվում է, որ առնվազն 50 մարդ հոսպիտալացվել է: Նրանց մի մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ:
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի Դաքքայի չորս հարկանի բնակելի շենքում: Շինությունն օգտագործվել է նաև որպես քիմիական պահեստ։