21/02/2019 14:25
Բրիտանական օդանավը պատահմամբ գերազանցել է ձայնի արագությունը
Մեծ Բրիտանիայի Virgin Atlantic ընկերության Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը, որը Լոս Անջելեսից Լոնդոն էր թռչում, ընկել է հզոր օդային հոսանքի մեջ և գերազանցել ձայնի արագությունը, հայտնում է Popular Mechanics-ը։
Նշվում է, որ ինքնաթիռը մոտ 11 կիլոմետր բարձրության վրա ընկել է հզոր օդային հոսանքի մեջ։ Այդ պատճառով այն 800 մ/ժ (1285 կմ/ժ) արագություն է բացել, այն դեպքում, երբ այդ բարձրությունում ձայնի արագությունը սովորաբար կազմում է 1062 կմ/ժ։
Այդ ինքնաթիռի սովորական արագությունը կազմում է 561 մ/ժ (902 կմ/ժ)։
Արագացման պատճառով օդանավը նշանակման վայր է հասել 48 րոպե շուտ։