«Ռեալը» Մոդրիչի հետ  համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները
22/02/2019 14:16

«Ռեալը» Մոդրիչի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները

Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ ժամանակներում կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:

Marca-ի տեղեկությունով՝  33-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի ղեկավարության հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները:

Այն հաշվարկված է լինելու մինչև 2021 թվականի ամառ: Այդ ժամանակ Մոդրիչն արդեն կիլինի 36 տարեկան:  Ենթադրվում է, որ նա կարիերան կավարտի հենց «Ռեալում»:

«Ռեալը» Մոդրիչի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները