Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում

22/02/2019 11:18

Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում


Հայաստանում սրտային վիրաբուժության հիմնադիր Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն այս տարի պետությունից կստանա մոտ 941.3 մլն դրամի պատվեր՝ նախորդ տարվա 1058.0 մլն դրամի փոխարեն:

Թեև նախարար Արսեն Թորոսյանն անցած տարի պնդել էր, որ նախատեսում են սրտի ստենտավորման արժեքը նվազեցնելով խնայված միջոցներն ուղղել ստենտավորման ծավալների ու շահառուների թվի ավելացմանը, սակայն ստացվում է, որ Նորք-Մարաշ կլինիկայի ֆինանսավորումը նվազել է 116.8 մլն դրամով, որն ուղղվել է այլ ծառայությունների գնմանը, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունից արտահիվանդանոցային ախտորոշիչ ծառայություններ գնելուն:

2018թ. հունիսին Արսեն Թորոսյանը, երբ դեռ նոր էր նշանակվել, ասուլիսում վստահեցրեց, որ վճռական է տրամադրված կոռուպցիան ու անարդարությունն արմատախիլ անելու պայքարում։ Իսկ որպես ցցուն օրինակ` նա ներկայացրել էր փաստը, թե «Հայաստանում փողերն անարդար են բաշխվել հիվանդանոցներին։ Եթե Սիսիանի բժշկական կենտրոնին պետբյուջեից հատկացվում է 2,5 միլիոն դրամ, ապա Երևանի հիվանդանոցներից մեկին՝ 5 միլիարդ դրամ»։ Հեղափոխական այդ էյֆորիկ օրերին որևէ մեկը չհամարձակվեց ստուգել հրապարակային տվյալներն ու պարզել, որ Սիսիանի ԲԿ-ն ստացել է ոչ թե 2.5 միլիոն, այլ՝ 243,2 միլիոն դրամ։ Արսեն Թորոսյանն, իր հերթին, այդպես էլ չպարզաբանեց՝ ցուցանիշը մոտ 100 անգամ նվազեցնելու փաստը միտումնավոր սուտ էր և պարզունակ մանիպուլյացիա՝ տպավորություն ստեղծելու նպատակո՞վ, թե՞ պարզապես լեզվի սայթաքում էր։

Այդուհանդերձ անցել է ութ ամիս և Արսեն Թորոսյանն արդեն ինքն է որոշում՝ ինչպես արդարացի բաշխել առողջապահական ծառայությունների գնման համար նախատեսված բյուջետային գումարները։ Եվ ահա արդարացի բաշխման արդյունքում 2019թ. համար խնդրո առարկա բուժհաստատությանը կհատկացվի 273.6 միլիոն դրամ։ Ասել է թե՝ արդարության վերականգնման համար անհրաժեշտ էր Սիսիանի ԲԿ ֆինանսավորումը 12%-ով ավելացնել՝ զուգահեռաբար Երևանի խոշորագույն պետական բուժհաստատության ֆինանսավորումը նվազեցնելով 835 միլիոն դրամով կամ 17%-ով։ Գուցեև այս պնդումը ճիշտ լիներ, եթե չլիներ մեկ հանգամանք. Արսեն Թորոսյանն, իր իսկ ձևակերպմամբ՝ «Երևանի հիվանդանոցներից մեկին»՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ին պետբյուջեից 2019թ. համար հատկացրել է 2641.2 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա 1624.3 միլիոնին գերազանցում է 1 միլիարդով կամ 62%-ով։

Անցած տարի, երբ Արսեն Թորոսյանը դեռ նախարար չէր, «ՄԻԲՍ» ընկերությունը պետությունից ստացել էր 22.7 մլն դրամի ծառայություններ մատուցելու պատվեր, իսկ ահա 2019թ. այդ պատվերի ծավալը մեծացել է ուղիղ 1.5 անգամ և կազմել 57 մլն դրամ։ Հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը մինչ հեղափոխական կառավարության կազմում ընդգրկվելը գլխավորում էր «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն, որտեղ այսօր նրան փոխարինում է կինը՝ Վարդուհի Թևանյանը, նախարարի պնդմամբ՝ այս վերաբաշխման ընթացքում ոչ մի նշանակություն չի ունեցել։ Այդուհանդերձ զարմանալի է, որ Երևանում տեղակայված ախտորոշիչ կենտրոնին բյուջեից ավելի շատ հավելավճար է սահմանվում, քան նույն Սիսիանի բուժկենտրոնին։

Չի բացառվում, իհարկե, որ պետությունն ի դեմս առողջապահության նախարարի, որոշել է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման հարցում (իսկ «ՄԻԲՍ»-ը հենց դրանով է զբաղվում) թև ու թիկունք դառնալ սեփական քաղաքացիներին, և հավելումն էլ այդ հոգատարության արդյունք է։ Հավանաբար այդպես է։ Բայց այս դեպքում էլ զարմանալի է, թե ինչու է «ՄԻԲՍ»-ի գլխավոր մրցակից և ճառագայթային ախտորոշման ոլորտի առաջատար ընկերություններից «Արմամաքս» ՍՊԸ-ն զրկվել 111.5 մլն պատվերից։ Նկատենք, որ այն որոշ տվյալներով՝ պատկանում է նախկին նախարար Հարություն Քուշկյանին, և ծառայություններ է մատուցում «Նաիրի» ԲԿ-ում։ Ընթացիկ տարում ևս «Արմամաքս»-ը ծառայություններ կմատուցի, բայց՝ 2018-ի 204.5 մլն դրամի փոխարեն 92.9 մլն դրամ։ Ստացվում է, որ պետպատվերի մի զգալի պատառ նախորդ նախարարի ընկերությունից անցնում է գործող նախարարի հետ ասոցացվող ընկերության։

Ամփոփելով ՄՌՇ (МРТ)-ի թեման՝ չենք կարող չարձանագրել, որ այս ոլորտի առաջամարտիկ «Ուլտրաիմիջինգ ԳՄԿ» ՍՊԸ-ի պատվերների ծավալը չի մեծանա, ընդհակառակը 8 հազար դրամով կնվազի։ Ի դեպ ընկերության սեփականատեր, Հայաստանում ՄՌՇ հիմնադիր Արամ Քոչարյանը նախորդ տարեվերջին, մեղմ ասած, մտահոգություն էր հայտնել առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության առթիվ։

Վերադառնալով առողջապահության ոլորտում կոռուպցիայի ու արդարության խնդրին՝ հարկ ենք համարում ներկայացնել ևս մի ուշագրավ փաստ։ Նախարար Թորոսյանը նախորդ տարի խոստացել էր, որ առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերի բարձրացում կլինի։ Սա ենթադրում էր, որ 2019-ին նախորդ տարվա համեմատ էականորեն կավելանա պոլիկլինիկական ու ամբուլատոր հաստատությունների ֆինանսավորումը։ Եվ իսկապես, այս հաստատություններին տրամադրվող գումարները միջինում մոտ 28%-ով ավելացվել են։ Սակայն այս դեպքում էլ միջոցները բաշխվել են ոչ թե հավասարաչափ, այլ արդարացի։ Արդյունքում Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի ֆինանսավորումն ավելացել է 153 մլն-ով և 2019-ին կկազմի 691.6 մլն դրամ։ Համեմատության համար հիշեցնենք, որ Սիսիանի ԲԿ-ն ստանալու է 273.6 մլն դրամ և եթե այդ թվից հանենք Սիսիանի ԲԿ աշխատավարձային ֆոնդի ավելացած մասը, կստացվի , որ այս տարի Սիսանի ԲԿ-ին բնակչությանը փաստացի բուժօգնություն ցուցաբերելու համար դեռ մի բան ել ավելի քիչ գումար է տրվել քան անցյալ տարի։

Ի դեպ, կասկածներ կան, որ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ոչ թե բյուջետային հատկացումների, այլ՝ ոլորտի շահառուների, այն է՝ ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին։ Մասնավորապես, համակարգի աշխատակիցները և բժշկական կազմակերպությունների ղեկավար կազմի մեր աղբյուրները տեղեկություններ ունեն, որ հավելավճարներն ապահովվելու են սոցիալապես անապահով քաղաքացիներին տրմադրվող դեղերի քանակի ու որակի հաշվին. նախ՝ էականորեն կրճատվել է անվճար հատկացվող դեղամիջոցների ցանկը, իսկ մյուս կողմից էլ՝ որակյալ դեղերը փոխարինվել են առավել էժան փոխարինիչներով։ Մասնագետներն այս հարցերի պատասխանը կստանան առաջիկայում, երբ կհաստատվեն առաջնային բուժօգնության հաստատությունների տարեկան բյուջեները։ 

Բոլոր դեպքերում նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունն էլ վկայում է, որ առաջնային օղակում ևս պետական միջոցներն անարդարացի են բաշխվել։ Հատկապես մտահոգիչ է առատաձեռնությունն արդեն հիշատակված թիվ 19 պոլիկլինիկայի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ անմիջապես թավշյա հեղափոխությունից հետո թիվ 19 պոլիկլինիկայում սկանդալ էր եղել, բանը հասել էր գործադուլի, ինչն ի վերջո ավարտվել էր տնօրեն Սարգսյանին մեղադրանքի առաջադրմամբ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դրվագով (բավականին տիպիկ կոռուպցիոն էլեմենտներով)։ Եվ այս պայմաններում կոռուպցիայի դեմ անխնա պայքար մղող նախարարությունը մեղադրանքի տակ գտնվող անձի ենթակայության տակ եղած պոլիկլինիկաներին և նույն անձին պատկանող 2 մասնավոր կլինիկական հաստատություններին պատվիրակում է մոտ 1 մլրդ դրամի ծառայություն։

Անմեղության կանխավարկածը չխախտելու համար պետք է ընդգծել՝ չի բացառվում, որ վերը նշվածը երջանիկ պատահականության արդյունք է։ Նույնկերպ երջանիկ պատահականության արդյունք կարելի է համարել այն, որ վարչապետի ծննդավայր Իջևանում հիվանդանոցի ֆինանսավորումը 206 մլն-ից դարձել է 265 մլն՝ ավելանալով 58 մլն-ով (10 մլն-ով ավելին է, քան մարզի մյուս երեք ՝ Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հիվանդանոցները միասին վերցրած), իսկ պոլիկլինիկայի ֆինանսավորումը 138 մլն-ից դարձել է 214 մլն։ Համեմատության համար նշենք, որ նույն մարզում, եղած մնացած պոլիկլինիկական ու ամբուլատոր հաստատություններին տրված հատկացումները 341 մլ-ից դարձել են 426 մլն։ Այսինքն՝ ամբողջ մարզի առաջնային պահպանման 19 հաստատություններին տրված ավել միջոցները համարյա նույնն են, ինչ մարզկենտրոն Իջևանի պոլիկլինիկային։

Սա կարող է լինել թե պատահականության, թե լոբբինգի արդյունք։ Փաստեր չկան, ուստի ստիպված ենք սպասել պաշտոնական պարզաբանումների։ Այդուհանդերձ պետպատվերի գումարների տեղաբաշխման մի շարք օրինաչափություններ վկայում են, որ առողջապահության նախարարությունում ոմանք առաջնորդվել են «յուրայիններին ամեն ինչ, հակառակորդներին՝ ոչինչ» տրամաբանությամբ։

Օրինակ, ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ եղած բուժհիմնարկների լրաֆինանսավորումն էականորեն շեղվում է Երևանում տեղակայված այլ հաստատությունների ցուցանիշներից։ Առանձին դեպքերում առկա են ցցուն անարդարություններ։

Օրինակ, թե Երևանում, թե մարզերում ծննդատները, մոր և մանկան առողջության կենտրոնները զգալի լրավճարներ են ստանալու, իսկ ահա «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստտիտուտ» ՓԲԸ-ն, որը ոլորտում մասնագիտացած կառույց է, 183 մլն դրամով կթերավճարվի։ Գուցե ամեն ինչ արդար է, բայց իրավիճակը փոքր ինչ մառախլապատ է դարձնում այն հանգամանքը, որ նշված հիմնարկի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը նախորդ տարի զրկվել է նաև հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կարգավիճակից (պաշտոնը ներկայումս կոչվում է «ԱՆ խորհրդատու»)։ Իսկ ահա մի շարք հաստատություններ, որոնք պատկանում են կամ ենթարկվում են նորանշանակ խորհրդատուներին, այս տարի առատ կլրաֆինանսավորվեն։

Այսպիսով՝ նախարար Թորոսյանի ներկայացուցիչների պնդումը, թե պետպատվերի բաշխումն «անձերով պայմանավորված չէ», խիստ կասկածելի է: Բավական է փաստել, վերը հիշատակված «Նորք-Մարաշ» ԲԿ-ն, որն ի տարբերություն նմանատիպ այլ կառույցների, այս տարի կթերֆինանսավորվի, ղեկավարում է Միքայել Ադամյանն, ում թեկնածությունն անցած տարեվերջի քաղաքական վերադասավորումների ընթացքում, ըստ մամուլի, դիտարկվել էր որպես նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի հավանական փոխարինող:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին 02/05/2024 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ 02/05/2024 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) 02/05/2024 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» 02/05/2024 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան 02/05/2024 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան 02/05/2024 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 02/05/2024 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում 02/05/2024 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) 02/05/2024 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան 02/05/2024 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է 02/05/2024 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) 02/05/2024 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) 02/05/2024 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 02/05/2024 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/05/2024 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 02/05/2024 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում 02/05/2024 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 02/05/2024 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» 02/05/2024 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին 02/05/2024 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան 02/05/2024 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) 02/05/2024 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին 02/05/2024 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր 02/05/2024 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը 02/05/2024 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով 02/05/2024 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 02/05/2024 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) 02/05/2024 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 02/05/2024 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց 02/05/2024 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ 02/05/2024 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) 02/05/2024 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում 02/05/2024 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան 02/05/2024 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել 02/05/2024 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 02/05/2024 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) 02/05/2024 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) 02/05/2024 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան 02/05/2024 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների 02/05/2024 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) 02/05/2024 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել 02/05/2024 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից 02/05/2024 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) 02/05/2024 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան 02/05/2024 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին 02/05/2024 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է 02/05/2024 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը 02/05/2024 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են 02/05/2024 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) 02/05/2024 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան 02/05/2024 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը