22/02/2019 12:12
ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ն առաջիկա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Այս պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը հետաձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով:
Ինչպես գրում է «Коммерсант»-ը՝ ՀԱՊԿ-ում համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար, որի պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
«Ելնում ենք այն բանից, որ մինչև 2020 թվականի սկիզբ, ՀԱՊԿ-ը կղեկավարի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը», - ասում է պարբերականի աղբյուրը՝ ՌԴ ԱԳՆ-ից:
ՀԱՊԿ-ին մոտ գտնվող «Коммерсант»-ի զրուցակիցը հաստատել է նման տրամադրվածությունը: «Նշանակումն ակնկալում ենք հաջորդ տարի: Կազմակերպությունում կոլապս և հոգեբանական անկայունություն չկա, այն աշխատում է օրակարգին համապատասխան»: