.jpg)
25/02/2019 16:17
«Բարսելոնը» Ալբայի հետ նոր պայմանագիրը համաձայնեցրել է
«Բարսելոնի» պաշտպան Ժորդի Ալբայն կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբի կազմում:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ կողմերը համաձայնեցրել են նրա նոր պայմանագիրը, որը կգործի մինչև 2024 թվականը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին:
Նոր պայմանագիրը թույլ կտա Ալբային կարիերան ավարտել «Բարսելոնի» կազմում: