Պատգամավորները գլխավոր դատախազին հրավիրել են խորհրդարան
25/02/2019 13:02

Պատգամավորները գլխավոր դատախազին հրավիրել են խորհրդարան

Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկությամբ, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է խորհրդարան։

Այսօր հանձնաժողովի նիստում նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Դավթյանին հրավերն ուղարկվել է, սակայն պատասխան դեռ չեն ստացել։

Նկատենք, որ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախորդ նիստում Թովմասյանն ասաց, որ Գլխավոր դատախազին ուղղված շատ հարցեր կան և տրամաբանական կլինի, որ նա ներկա գտնվի հանձնաժողովի նիստերից մեկին՝ դրանց պատասխանելու համար։

Հնարավոր է՝ հանձնաժողովի այդ նիստը դռնփակ լինի։

Պատգամավորները գլխավոր դատախազին հրավիրել են խորհրդարան