ԱԱԾ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալման լուրը
26/02/2019 12:04

ԱԱԾ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալման լուրը

Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին ոչ հաստատում, ոչ հերքում է Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաների ձերբակալության մասին տեղեկությունը։

«Այս պահին մենք պարզաբանում չենք տալիս։ Առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես կգա հայտարարությամբ», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ լրատվական կենտրոնի պատասխանատու Սամսոն Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հերքում կամ հաստատում են ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալության մասին տեղեկությունը։

Նույն տեղեկությունը ավելի վաղ Aysor.amփորձել էր ճշտել նաև ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանից, սակայն վերջինն ասել էր, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում:

Նշենք, որ երեկ գիշերը «Analitik.am» լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին՝ Դավիթ և Սամվել Ադյաններին:

Այսօր էլ իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր էջում հաստատել է, որ ձերբակալվել է ոչ թե 4, այլ ՊՎԾ մեկ պաշտոնյա։

ԱԱԾ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալման լուրը