Հայաստանին ֆինանսական հանձնառության 20-25 տոկոս ավելացում կլինի. Պյոտր Սվիտալսկի
26/02/2019 11:21

Հայաստանին ֆինանսական հանձնառության 20-25 տոկոս ավելացում կլինի. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանին ֆինանսական հանձնառության 20-25 տոկոս ավելացում կլինի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Կլինի էական ավելացում Հայաստանին հովանոցային ֆոնդից», - ասաց նա։

Նա նշեց, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ժողովրդավարական ու այլ բարեփոխումների ընթացքը Հայասանում։

«Մենք շատ կառուցողական մթնոլորտում ենք հիմա, քննարկում ենք կոնկրետ ծրագրեր, որից Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն կնպաստի երկրի զարգացմանը», - ասաց Սվիտալսկին։

Նա հույս ունի, որ Հայաստանը կկարողանա ավելի շատ օգտվել այն հնարավորություններից, որ տրամադրում է Եվրամիությունը։

Հայաստանին ֆինանսական հանձնառության 20-25 տոկոս ավելացում կլինի. Պյոտր Սվիտալսկի