Հույս ունենք՝ նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն դատական համակարգում. Սվիտալսկի
26/02/2019 11:41

Հույս ունենք՝ նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն դատական համակարգում. Սվիտալսկի

ԵՄ-ն հեղափոխությունից հետո մուտք է գործել շատ համապարփակ երկխսության փուլ արադարադատության ոլորտում, այսօր լրագրողներին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մենք արդարադատության վերափոխմանը շատ լուրջ ենք վերաբերվում, ես կարծում եմ ՝ դատաիրավական համակարգի գնահատման առումով, Հայաստանը ունի շատ տարբերվող իրավիճակ, եթե համեմատենք մինչև ապրիլ-մայիսը», - ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն դատական համակարգում։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության կիրառմանը, Սվիտալսկին ասաց, թե դա մի բան է, որը հայերը պետք է միայն որոշեն՝ ունե՞ն դրա անհրաժեշտությունը։

«Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դրսից միջամտությունը այնքան էլ օգտակար չէ», - ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Հույս ունենք՝ նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն դատական համակարգում. Սվիտալսկի