Իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կազդի ՀՀ-ի վրա. նախարար
28/02/2019 13:44

Իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կազդի ՀՀ-ի վրա. նախարար

Հայաստանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կարծում եմ՝ կան չօգտագործված ծավալներ։ Այսօր եղած հզորությունները թույլ են տալու կրկնապատկել քանակաները», - ասաց նա։

Հարցին՝ զուտ տեխնիկապես Իրան-Հայաստան գազամուղի խողովակաշարը թույլ կտա՞, որպեսզի մեր երկիրն էականորեն ավելացնի Իրանից ներմուծվող գազի ծավալները, նախարարը պատասխանեց. «Այո։ Որքան տեղյակ եմ՝ պոտենցիալի կեսն է օգտագործվում, կամ ավելի պակաս»։

Իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կազդի ՀՀ-ի վրա. նախարար