Ապրիլին Թեհրանում Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան ձևաչափով հանդիպում կկազմակերպվի
01/03/2019 12:18

Ապրիլին Թեհրանում Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան ձևաչափով հանդիպում կկազմակերպվի

Իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ, լրագրողներին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպելու Թեհրանում», - նշել է նա: