01/03/2019 12:11
Խոջալուի մասին հայտարարությամբ հանդես եկած ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի նախագահը հայտարարություն է արել նաև Սումգայիթի ջարդերի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի նախագահ Էլսի Հասթինգսը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ.
«Այսօր մենք հարգում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: Սա ազգային էթնիկական հակամարտության ողբերգական արդյունք է, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմով:
1988 թվականին այս օրը ազգայնամոլության ու բռնության ալիքը Ադրբեջանից վռնդեց հազարավոր անմեղ հայերի: Հուսով եմ, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները կնպստեն այս վերքերի լավացմանը, խաղաղության հաստատմանն ու հաշտեցմանը»:
Օրերս Հասթինսգը նաև անդրադարձել էր «Խոջալուի ջարդերի» 27 ամյակին՝ նշելով, որ «ադրբեջանական Խոջալու քաղաքաում տեղի է ունեցել բարբարոսության ակտ, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»: Հասթինգսը հայտարարել էր, որ «ՀՀ զինված ուժերը ներխուժել են Խոջալու և մասնակցություն ունեցել այնպիսի վայրագ գործողությունների, որոնց արդյունքներն առ այսօր արտացոլված են հասարակությունում»: