.jpg)
04/03/2019 12:58
«Յուվենտուսը» հաղթել է «Նապոլիին» և 16 միավորով առաջ անցել
«Յուվենտուսն» Իտալիայի առաջնության 26-րդ տուրի արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Նապոլիին»:
Հանդիպման 39-րդ րոպեին թուրինյան ակումբը 2 գնդակով առաջ էր հակառակորդ թիմից: 61-րդ րոպեին «Նապոլին» կրճատել է հաշիվը:
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» «Նապոլիից» 16 միավորով առաջ է անցել: