.jpg)
05/03/2019 13:11
«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է «Յուվենտուս» տեղափոխվել
«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել թուրինյան «Յուվենտուս», հայտնում է Sovsport-ը:
Tuttosport-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» մտադիր է հետաքրքրել ֆուտբոլիստին, որը վերջին ժամանակներում հազվադեպ է հիմնական կազմով խաղադաշտ դուրս գալիս:
Ասենսիոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: