Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել. Դոնալդ Տուսկ (Տեսանյութ)
05/03/2019 15:47

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել. Դոնալդ Տուսկ (Տեսանյութ)

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը հույս է ներշնչում: 
 
«Հույս է ներշնչում վերջին շրջանում բանակցային գործընթացը և երկու կողմերի շփումները: Եվրամիությունը շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել միջազգային օրենքի տառին համապատասխան», - ասել է Դ.Տուսկը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ: