Սիրիայում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկը վնասվածք է ստացել
07/03/2019 23:25

Սիրիայում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկը վնասվածք է ստացել

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել, տեղեկացնում է  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը:

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: