Իմ համոզմունքը վերահաստատվեց՝ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Ջեյմս Ապաթուրայ
11/03/2019 18:21

Իմ համոզմունքը վերահաստատվեց՝ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Ջեյմս Ապաթուրայ

Այսօրվա հանդիպումները Երևանում վերահաստատեցին իմ համոզմունքը, որ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։ 
 
Նա կարևորեց հայ զինծառայողների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին՝ ընդգծելով.
 
«Մենք նկատել ենք, որ Հայաստանը նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս բերում է իր ներդրումն աշխարհում խաղաղության հաստատմանը»։ 
 
Ջեյմս Ապաթուրայի խոսքով՝ այսօր ՀՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարության հետ քննարկվել է նաև ՀՀ կառավարության գերակայություններից մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը։
Իմ համոզմունքը վերահաստատվեց՝ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Ջեյմս Ապաթուրայ