Գյումրիում ռուս զինծառայողին դանակահարելու կասկածանքով Շիրակի մարզի բնակիչ է ձերբակալվել
11/03/2019 17:07

Գյումրիում ռուս զինծառայողին դանակահարելու կասկածանքով Շիրակի մարզի բնակիչ է ձերբակալվել

Գյումրիում մարտի 8-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն դանակահարելու միջոցով մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը, Aysor.am-ին տեղեկացնում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
 
«ՌԴ 22 ամյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը», - փոխանցեց ՔԿ լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող է։
 
Գյումրիում ռուս զինծառայողին դանակահարելու կասկածանքով Շիրակի մարզի բնակիչ է ձերբակալվել