Կանտե՝ Զիդանի տրանսֆերային առաջին թիրախը «Ռեալում»
12/03/2019 11:37

Կանտե՝ Զիդանի տրանսֆերային առաջին թիրախը «Ռեալում»

Հայտնի են դարձել Զինեդին Զիդանի համաձայնագրի մանրամասները  «Ռեալի» հետ:

Մադրիդյան ակումբում ֆրանսիացի մասնագետը ստանալու է տարեկան 16 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Բացի այդ, Զիդանը ցանկանում է իր վերադարձից հետո  «Ռեալում» առաջին տրանսֆերը դառնա «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն: