.jpg)
12/03/2019 17:57
Արցախում զոհված զինծառայողի դեպքով ձերբակալվել է նրա համածառայակիցը
12.03.2019թ.՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, այս մասին Aysor.am-ին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրեմսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Կարեն Արտակի Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է զինծառայող: