13/03/2019 13:16
Ինչո՞ւ այդպես էլ չստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նախատեսված էր օրենքով. Անի Սամսոնյան
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ այսօր չի ստեղծվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
«Ինչո՞ւ այդպես էլ չստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նախատեսված էր օրենքով: Խնդիրները քաղաքակա՞ն էին, տեխնիկակա՞ն էին, սկզբունքայի՞ն էին, թե՞ այլ մոտեցման հարց է», - հետաքրքրվեց Սամսոնյանը:
Փոխնախարարն ի պատասխան նշեց, որ հարցը կառավարության տիրույթում չի գտնվում, քանի որ հանձնաժողովի անդամները ԱԺ կողմից պիտի ընտրվեն:
«Կարող եմ կարծիք արտահայտել առ այն, որ նախ բավականին բարդ ընթացակարգ է ամրագրված. սա միակ ինքնավար մարմինն է, որի ընտրությունը հատուկ ընթացակարգով է, բայց գործնականում կային խնդիներ և՛ քաղհասարակության կողմից բարձրացված, և՛ նախորդ տարի ստեղծված կառավարման համակարգի փոփոխություններով պայմանավորված: Լիահույս եմ, որ այս տարի կքննարկենք ու կընդունենք այս մարմնի ձևավորումը», - ասաց նա: