Ցուցարարները փակել են փողոցը՝ բողոքելով Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման որոշման դեմ (Լուսանկարներ)
14/03/2019 12:09

Ցուցարարները փակել են փողոցը՝ բողոքելով Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման որոշման դեմ (Լուսանկարներ)

Այսօր կրկին վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում:

Մի շարք աշխատակիցներ ի նշան բողոքի ցույցի՝ նստել են գետնեին՝ թույլ չտալով ավտոմեքենաներին երթևեկել:

Նրանք պնդում են, որ սրճարանների ապամոնտաժումը մի շարք մարդկանց գործազրկության պատճառ է դառնալու:

Այս պահին ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկության մի հատվածը: Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ հեռացիր» և «թողեք աշխատենք»՝ փորձելով փակել պողոտայի երթևեկությունն ամբողջությամբ: Դեպքի վայրում են նաև ոստիկանության աշխատակցիները: Նրանք հորդորում են բացել երթևեկությունը:

Այս պահին ոստիկանները փորձում են ցուցարարներին ուժով դուրս հանել երթևեկելի հատվածից:

Ցուցարարները փակել են փողոցը՝ բողոքելով Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման որոշման դեմ (Լուսանկարներ)