.jpg)
15/03/2019 19:22
Նոր Զելանդիայի ահաբեկչությունից ողջ մնացածը մանրամասներ է պատմել
Նոր Զելանդիայի ահաբեկչությունից ողջ մնացած ականատես Ռամսան Ալին մանրամասներ է պատմել միջադեպի վերաբերյալ, հայտնում է NZ Herald-ը:
Ալին հայտարարել է, որ ինքը զանգվածային հրաձգության ժամանակ գտնվում էր Դինս-ավենյոյի մզկիթում: Նրա խոսքով՝ ահաբեկիչը մուտք է գործել շինություն գլխավոր մուտքով: Տղամարդը հասվրել է փրկվել՝ նետվելով պատուհանից:
«Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ վազում դռների մոտ... Ես վերջինն էի, որ մզկիթից ողջ է դուրս եկել: Երբ ես շուրջս նայեցի՝ տեսա, որ դռների մոտ ընկած են մահացած մարդիկ», - հավելել է Ալին:
Ականատեսի հաշվարկներով՝ շինությունում եղել է մոտ 300 մարդ: