.jpg)
15/03/2019 18:11
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Նոր Զելանդիայի ահաբեկչության զոհերի
Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր կեսգիշերին կանջատվեն` ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Նոր Զելանդիայում երկու մզկիթներում հրաձգությունը խլել է 49 մարդու կյանք:
«Այսօր կեսգիշերին Փարիզը կհանգցնի Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Նոր Զելանդիայում զոհերի հիշատակի: Մենք բոլորս միասնական ենք», - գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Twitter-ի իր էջում:
Նա նաև իր ցավակցություններն է հայտնել Նոր Զելանդիայի ժողովրդին, Քրայսթչիչի բնակիչներին և մահմեդական համայնքին: