Թրամփը ցավակցություններ է հայտնել՝ Նոր Զելանդիայի ահաբեկչության հետ կապված
15/03/2019 19:00

Թրամփը ցավակցություններ է հայտնել՝ Նոր Զելանդիայի ահաբեկչության հետ կապված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  ցավակցություններ է հայտնել՝ Նոր Զելանդիայի ահաբեկչության հետ կապված: Այս մասին նա գրել է Twitter-ում:
 
Ամերիկյան առաջնորդը տեղի ունեցածը «սարսափելի սպանդ է» անվանել:
 
«49 անմեղ մարդ է զոհվել, առանց որևէ իմաստի, բացի այդ բազմաթիվ մարդիկ են տուժել», - նշել է Թրամփը:
 
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Նոր Զելանդիային:
Թրամփը ցավակցություններ է հայտնել՝ Նոր Զելանդիայի ահաբեկչության հետ կապված