.jpg)
15/03/2019 18:25
Կորեայի Հանրապետությունում կանգնեցվել է «Հանբիտ» ատոմակայանի ռեակտորը
Հարավային Կորեայի «Հանբիտ» ատոմակայանի միջուկային ռեկատորն ուրբաթ կանգնեցվել է տեխնիկական անսարքությունների պատճառով, հայտնել է Korea Hydro & Nuclear Power (KHNP) պետական գործարկու-ընկերությունը:
«1 միլիոն կիլովատ-ժամ հզորությամբ թիվ 5 ռեակտորն այսօր 13:25-ին կանգնեցվել է տրանսֆորմատորի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ: Անսարքությունները չեն հանգեցրել ճառագայթման արտահոսի և սպառնալիք չեն ներկայացնում մարդկանց անվտանգության համար:
«Հանբիտ 5» ռեակտորը գտնվում է Սեուլից 350 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ արևմտյան ծովափին:
Ներկայումս ընթանում են ծագած անսարքությունները վերացնելու և դրանց պատճառները պարզելու աշխատանքներ: