Հնդկաստանում նկարահանելու են «Ֆորեսթ Գամփի» սեփական տարբերակը
15/03/2019 16:38

Հնդկաստանում նկարահանելու են «Ֆորեսթ Գամփի» սեփական տարբերակը

Բոլիվուդում որոշել են վերանկարահանել Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի սեփական տարբերակը, հայտնում է The Hollywood Reporter-ը:
 
Նշվում է, որ ֆիլմը նկարահանվելու է հնդկերենով: Նկարահանումները կսկսվեն 2019 թվականի աշնանը:
 
Թոմ Հենքսի մասնակցությամբ հանրահայտ ֆիլմն էկրաններին է բարձրացվել 1994 թվականին և արժանացել 6 «Օսկարի»:
Հնդկաստանում նկարահանելու են «Ֆորեսթ Գամփի» սեփական տարբերակը