ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է Նոր Զելանդիայի ահաբեկչությունը
15/03/2019 19:32

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է Նոր Զելանդիայի ահաբեկչությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգ է Նոր Զելանդիայի մզկիթներում մոտ 50 մարդու կյանք խլած հրաձգության կապակցությամբ և վճռականորեն դատապարտում է այն, ասվում է Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
 
«Ես ցավ եմ զգում և վճռականորեն դատապարտում եմ աղոթքի համար Նոր Զելանդիայի մզկիթներում գտնվող անմեղ մարդկանց վրա կրակոցները: Խորին ցավակցություններ եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և վիրավորներին: Այսօր և ամեն օր մենք պետք է միասնական լինենք մահմեդականների հանդեպ ատելության և անհանդուրժողականության և ահաբեկչության բոլոր ձևերի դեմ », - ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է Նոր Զելանդիայի ահաբեկչությունը