Մեդվեդևը Նոր Զելանդիայի ահաբեկչությունն անվանել է հրեշավոր
15/03/2019 19:10

Մեդվեդևը Նոր Զելանդիայի ահաբեկչությունն անվանել է հրեշավոր

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Նոր Զելանդիայի ահաբեկչությունն անվանել է հրեշավոր հանցագործություն։
 
Ահաբեկչության հետևանքով 49 մարդ է մահացել:
 
«Ռուսաստանի կառավարության և իմ անունից անկեղծ ցավակցություններ եմ հայտնում Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության բազմաթիվ զոհերին», — РИА Новости-ն մեջբերում է Մեդվեդևի ուղերձից հատված՝ ուղղված նորզելանդական պետության վարչապետ  Ջասինդա Արդերնին:
 
Մեդվեդևը նշել է, որ այդ հրեշավոր հանցագործությունը ոչ մի արդարացում չունի:
Մեդվեդևը Նոր Զելանդիայի ահաբեկչությունն անվանել է հրեշավոր