.jpg)
15/03/2019 16:08
Շվեդիայում ձերբակալվել է Ռուսաստանում հետախուզվող ահաբեկչին
Շվեդիայի իրավապահները ձերբակալել են տղամարդու, որի նկատմամբ Ռուսաստանն ահաբեկչության կասկածանքով միջազգային հետախուզում էր հայտարարել, հայտնում է Aftonbladet-ը:
Նշվում է, որ նա մի քանի օր առաջ էր Ստոկհոլմում ձերբակալվել է: Դրանից հետո նրան տեղափոխել էին Սոլնայի քաղաքային ոստիկանություն:
Ըստ թերթի՝ ներկայումս շվեդական իշխանությունները որոշում են, թե արդյոք տղամարդուն պետք է արտահանձնեն Ռուսաստան: