.jpg)
15/03/2019 15:58
Չինաստանը հաստատել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանի պատգամավորները ուրբաթ քվեարկության միջոցով ընդունել են Օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը: Այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Չինաստանի իշխանությունները, փաստաթուղթը կվերացնի նախկին մի շարք սահմանափակումներ, ավելի մեծ թափանցիկություն կապահովի օտարերկրյա կապիտալի օգտագործման հարցում և կնպաստի արտասահմանյան բիզնեսի համար ներդրումային կլիմայի բարելավմանը: Առաջ Չինաստանում օտարերկրյա ներդրումային գործունեությունը կանոնակարգվում էր երեք օրենքով, որոնք տարածվում էին չինական կապիտալի մասնակցությամբ նախագծերի, ներդրումների ոլորտում միջազգային համագործակցության, նաև այն ընկերությունների գործունեության վրա, որոնք լիովին ստեղծված էին ոչ ռեզիդենտների միջոցներով: