Դուբայում ներկայացրել են ամենաթանկարժեք օծանելիքը (Տեսանյութ)
15/03/2019 14:24

Դուբայում ներկայացրել են ամենաթանկարժեք օծանելիքը (Տեսանյութ)

Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքը: Այն արժե 1.3 միլիոն դոլար: Յուրօրինակ օծանելիքը կրում է Shumukh անվանումը  (արաբերենից թարգմանաբար նշանակում է ամենաբարձրին արժանի):

Տարան  զարդարված է թանկարժեք քարերով՝ ադամանդներով, զմրուխտով, ոսկիով և արծաթով: Այս պահին օծանելիքը ներկայացված է Դուբայի ամենախոշոր առևտրի կենտրոնում՝ Dubai Mall-ում: Այն ցուցադրվելու է մինչև մարտի վերջ:

Դուբայում ներկայացրել են ամենաթանկարժեք օծանելիքը (Տեսանյութ)