Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից
15/03/2019 09:35

Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից

Երեկ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո», - գրել է Աշոտ Ահարոնյանը։

Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից