Facebook-ի թոփ-մենեջերները լքում են իրենց պաշտոնը
15/03/2019 17:10

Facebook-ի թոփ-մենեջերները լքում են իրենց պաշտոնը

Ամերիկյան Facebook ընկերության՝ համանուն սոցիալական ցանցի սեփականատիրոջ հանգուցային թոփ-մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, հեռանում էիր պաշտոնից, հայտնում է ТАСС-ը:
 
«Մեծ տխրությամբ ձեզ հայտնում եմ, որ ընկերությունում 13 տարի աշխատելուց հետո որոշել եմ հեռանալ», -  գրել է Քոքսն իր Facebook-յան էջում: 
 
Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչու է թողնում ընկերությունը, նաև շնորհակալություն է հայտնել իր ղեկավար Մարկ Ցուկերբերգին:
 
Բացի այդ, Ցուկերբերգը հինգշաբթի հայտարարել էր Քրիս Դենիելի պաշտոնաթողության մասին, որը պատասխանատու էր Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի համար:
 
Չորեքշաբթիից հինգշաբթի ընկած ժամանակահատվածում լուրջ խափանում էր տեղի ունեցել Facebook-ի հավելվածների աշխատանքում: Առանձին օգտատերերի համար Facebook և Instagram սոցիալական ցանցերը, նաև WhatsApp-ն անհասանելի էին մի քանի ժամ:

Facebook-ի թոփ-մենեջերները լքում են իրենց պաշտոնը