Facebook-ը հեռացրել է Նոր Զելանդիայում հրաձգության հեռարձակումը
15/03/2019 19:45

Facebook-ը հեռացրել է Նոր Զելանդիայում հրաձգության հեռարձակումը

Facebook ընկերությունը հեռացրել է հեռարձակումը, որը, ենթադրաբար, իրականացրել էր Նոր Զելանդիայի մզկիթի վրա հարձակում իրականացրած անձը, փոխանցում է CNN-ը:
 
Այս մասին հայտնել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Facebook-ի քաղաքականության հարցերի տնօրեն Միյա Գառլիկը:
 
Նրա խոսքով՝ չարագործների օգտահաշիվները Facebook-ում և Instagram-ում արգելափակվել են:
Facebook-ը հեռացրել է Նոր Զելանդիայում հրաձգության հեռարձակումը