Ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու. ՀՀ արտգործնախարար
15/03/2019 16:17

Ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու. ՀՀ արտգործնախարար

Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որն ունի ինսիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները։ Իրենք ունեն ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգայի հանրության կողմից։ Իրենք, որպես ընտրված իշխանություն, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այդ ընտրազանգվածը ՀՀ վարչապետին չի ընտրել։ Նորից նույն հարցն է, որի մասին մենք խոսել ենք բավական ընդարձակ», - ասաց նա։

Անդրադառնալով օրեր առաջ Ստեփանակերտում կայացած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ Արցախի իշխանությունների հետ առկա են աշխատելու այլ ձևաչափեր։

«Բնական է՝ շարունակելու ենք աշխատել։ Հայաստանն ամենն անելու է՝ ապահովելու Արցախի անվտանգությունը և զարգացումը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր հերթին պետք է կարողանա կիրառել խաղաղության  գործընթացին նպաստող լեզու։

Զոհրաբ Մնացալկանյանի խոսքով՝ ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու։