Tesla-ն ներկայացրել է նոր ավտոմեքենա (Տեսանյութ)
15/03/2019 14:53

Tesla-ն ներկայացրել է նոր ավտոմեքենա (Տեսանյութ)

Tesla ընկերությունը ներկայացրել է տարբեր մոդիֆիկացիաներով էլեկտրական քրոսովեր  Model Y: Ավտոմեքենայի արժեքը սկսվում է 39 հազար դոլարից:

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել է 4 մոդիֆիկացիա՝ Standart Range, Long Range, Dual Motor AWD և Perfomance:

Նշվում է, որ առավել արագությունը, որը կարելի է զարգացնել այդ ավտոմեքենայով, կազմում է 240 կիլոմետր ժամ:

Մեկ լիցքավորմամբ փոխադրամիջոցը կանցնի մոտ 480 կիլոմետր տարածք: