Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ)

15/03/2019 14:03

Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ)


Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ը հարցազրույց է անցկացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։

- Պարոն Բալասանյան, Ադրբեջանն այժմ զորավարժություններ է անցկացնում, և Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ միջազգային որոշ սկզբունքների, պայմանավորվածությունների խախտում է: Դուք մտահոգություններ ունե՞ք:

- Ընդհանրապես, մտահոգություններ եղել են բոլոր ժամանակներում` սկսած 1994 թվականի մայիսից: Մենք պարբերաբար տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը խախտվում է: Իհարկե մտահոգություններ, մտավախություններ կան: Բայց այնպես չէ, որ զորավարժությունների ֆոնին մենք ունենանք մտավախություն, որ Ադրբեջանը կարճ ժամանակում կսկսի հարձակողական մարտ վարել: Դա ըստ պլանի է՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարում են զորավարժություններ, մարզումներ։ Նույնը կատարում է մեր Պաշտպանության բանակը, նույնը կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

- Այսինքն խնդիր չէ, զորավարժությունները չեն կարող վերածվել ռազմական գործողությունների:

- Ցանկացած պահին մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև զորավարժությունների անվան տակ կարող է սկսեն լայնածավալ հարձակողական մարտ։ Բայց մենք պատրաստ ենք, մենք զգոն ենք:

- Պարոն Բալասանյան, երկու երկրների Անվտանգության խորհուրդների նիստ տեղի ունեցավ, դուք ի՞նչ տպավորություններ ստացաք այդ նիստից, ի՞նչ պարզեցիք Ձեզ համար, նիստի արդյունքներով ի՞նչ վերջնական արդյունք կարող եք նշել:

- Նախ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տեղի էր ունենում անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հրավիրվում էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչները` նախագահի մակարդակով: Բայց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և այնպես չէ, որ այն կապված էր Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Դեռևս անցյալ տարի էր Հայաստանի վարչապետը այդ ծրագրի մասին խոսել Արցախի նախագահի հետ և երկուստեք տվել էին իրենց համաձայնությունը:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարբեր հարցեր, նորից եմ կրկնում այդ նիստը կապված չէր Ադրբեջանի զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ: Մեկ աշխատանքային օր նվիրել ենք նիստին: Նիստում քննարկվել են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները, թե միջպետական պայմանագրի շրջանակներում, թե բոլոր ոլորտներում համագործակցությունը: Մենք բավարարվածություն ստացանք, երկու կողմերից էլ հնչել են տարբեր հարցեր, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ:

Այն հարցերը, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, տրվել են հանձնարարականներ, ընդհուպ կարճ ժամկետներում ստեղծելու ենք տարբեր աշխատանքային խմբեր` գյուղատնտեսության, զինված ուժերի, իրավական ոլորտներում: Կարճ ժամանակում փորձելու ենք ի մի բերել, վերլուծել ու առաջարկություններ կներկայացնենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդներին, որից հետո կտրվեն համապատասխան լուծումներ: Համոզված եմ՝ այդ հարցերը շատ կարճ ժամանակներում կստանան շատ լուրջ պատասխաններ:

- Նույն նիստում վարչապետը նորից պնդեց իր նախկին հայտարարությունը և փաստորեն ձևաչափի փոփոխություն է առաջարկում: Դա ձեր կարծիքով բանակցությունները փակուղի տանող ճանապարհ չէ՞:

- Միանշանակ`ոչ: Նախկինում բանակցությունները` հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևը ստորագրվել է երեք կողմերի միջև, Արցախը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Պատճառները տարբեր են` ինչու է Արցախը դուրս մնացել բանակցություններից: Երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որին որպես բանիմաց ու որպես Արցախի նախկին նախագահ, Արցախի իշխանությունները լիազորեցին նրան ներկայացնել Արցախը բանակցություններում: Այնպես չէ, որ մենք այսօր բանակցությունների ֆորմատ ենք փոխել: Այսինքն՝ մենք վերադարձել ենք ակունքներին: Մենք որևէ ֆորմատ չենք խախտել և այն ինչ դրված է սեղանին, շարունակելու ենք դրանց շուրջ բանակցությունները. տարածքների, փախստականների վերադարձի, ստատուս-քվոյի, անկախության մասին դրանք բոլորը թեմա են, որոնք քննարկվելու են: Ես որևէ մտավախություն չունեմ, որ վաղը կարող է ոչ հայանպաստ փաստաթուղթ ընդունվել: Վերջին շրջանում շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց:

Բայց 1994-ին հրադադարի ժամանակ երկու ժողովուրդների միջև մեծ փոխվստահություն կար չնայած այդ արյունահեղությանը: Եվ հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետախուզական-դիվերսիոն գործողություններ, այնուհետև` փոխհրաձգություններ, որոնց հետևանքով ժամանակ առ ժամանակ ունենում էինք մարդկային, նյութատեխնիկական կորուստներ: Իսկ գագաթնակետը 2016-ի ապրիլն էր, որը փոխել է ֆորմատը, նաև` իրողություններ:

Համոզված եմ ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի բանակցություններին: Որևէ ֆորմատ չի խախտվում: Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես: Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար:

- Խաղաղության պայմանագիր երեք երկրների միջև՞։

- Իհարկե, Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության պայմանագիր կնքել: Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր Հայաստանի վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետի, ինչպես նաև ժողովուրդը, պատրաստ են դրան: Միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Երեք գլխավոր թեզերն է առաջ քաշված: Տարածքային ամբողջականության հարցը ինձ համար, որպես քաղաքացու, որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, որպես ժամանակին լուրջ դերակատարություն ունեցած զորքերի հրամանատար, շատ վիճարկելի է: Ադրբեջանի տարածքը շատ կասկածելի տարածք է: Նախ պետք է այդ երկիրը ապացուցի միջազգային հանրությանը՝ որ տարածքի մասին է խոսքը: Սա վիճարկելի հարց է, և ես համոզված եմ, որ երբ Արցախը արդեն իսկ որպես բանակցային սուբյեկտ ներկա գտնվի, մենք, իհարկե, բարձրացնելու ենք այդ հարցը:

- Պարոն Բալասանյան, միամիտ կլինի կարծել, որ Ադրբեջանը հեշտորեն կհամաձայնի այս իրավիճակին, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը:

- Գիտեք, Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չի եղել: Ես Ադրբեջանի ժողովրդին թշնամի չեմ համարում, որովհետև Ադրբեջանում ապրում են մեկ կամ մի քանի տասնյակից ավելի ազգություններ: Տեսեք, 18-20 թվականներից հետո իրեն ինտերնացիոնալ հայտարարած Բաքվի իշխանությունը բոլոր ազգային ինքնություններին` լեզգիներին, թալիշներին, վերացնում, ոտնակոխում էր: Երևի եթե 1988-ի շարժումը չլիներ, Վիտալի Միքայելի Բալասանյանի ազգությունը կլիներ ադրբեջանցի: Համոզված եմ: Այն քայլերը, որ այսօր Ադրբեջանի իշխանությունը ներսում կատարում է, մենք տեսնում ենք, որ ուրիշ ճանապարհ են տանում:

- Հիմա կարելի՞ է եզրակացնել, որ Արցախի իշխանությունները Անվտանգության խորհրդի նիստում տվեցին մանդատ Փաշինյանին, որ նա գնա և Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկայացնի ձեր տեսակետը, սկսեն եռակողմ բանակցություններ:

- Միանշանակ, միանշանակ: Մենք նիստում երկուստեք` ի դեմս Հայաստանի, Արցախի առաջին դեմքերի, լիազորել ենք, որ արցախյան կողմը մասնակցի որպես լիիրավ կողմ, որպես բանակցային գործընթացի սուբյեկտ: Մենք լսեցինք՝ վարչապետը հայտարարեց, որ Արցախում ապրող ժողովուրդը քվե չի տվել իրեն և եթե քվե չի տվել՝ ի՞նչ իրավունքով է ինքը խոսելու արցախցու անունից: Նա շատ ճիշտ մեկնաբանություն է արել:

- Ո՞ւմ եք տեսնում Արցախի ներկայացուցչին բանակցություններում: Արցախի նախագա՞հն է լինելու:

- Իհարկե, միանշանակ: Կամ Արցախի հանրապետության նախագահը կարող է որոշում կայացնել նշանակել բանագնաց, բայց նա պետք է դիտարկվի որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ:

- Անկախ անձերի՞ց, կապ չունի՞ ով:

- Ոչ, կապ չունի։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին Այսօր, 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը Այսօր, 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Այսօր, 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել Այսօր, 18:40 Հրդեհ Կամո գյուղում Այսօր, 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Այսօր, 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ Այսօր, 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) Այսօր, 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Այսօր, 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա

Տվյալ բաժնի վերջին նյութերը