Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության հետևանքով 40 մարդ է մահացել
15/03/2019 10:32

Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության հետևանքով 40 մարդ է մահացել

Առնվազն40 մարդ է մահացել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր և Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության պատճառով,  հայտնել է Otago Daily Times թերթը:

Television New Zealand հեռուստաընկերության տվյալով՝ առնվազն 30 մարդ տեղափոխվել է  քաղաքի հիվանդանոց:

New Zealand Herald թերթը տեղեկացրել է, որ հրաձգության ընթացքում զոհվել է առնվազն ինը մարդ: Զինված մարդիկ հարևանությամբ գտնվող Ալ Նուր  և Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտ 13:45-ին  ցերեկային աղոթքից անմիջապես հետո և փակել դռները:

Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտ  200 և 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության հետևանքով 40 մարդ է մահացել