.jpg)
18/03/2019 13:54
«Արսենալը» Օվերմարսին կարող է նշանակել մարզչական տնօրենի պաշտոնում
«Այաքսի» մարզչական տնօրեն Մարկ Օվերմարսը կարող է տեղափոխվել «Արսենալ», որի կազմում նախկինում հանդես էր գալիս խաղացողի կարգավիճակում:
Լոնդոնցիները 45-ամյա մասնագետի թեկնածությունը դիտարկում են՝ կապված Մոնչիի մերժման և «Սևիլյա» նրա վերադարձով:
«Արսենալը» մարզչական նոր տնօրեն է փնտրում փետրվարից՝ Սվեն Միսլինտատի հեռանալուց հետո: