.jpg)
18/03/2019 10:15
Մադուրոն Վենեսուելայի կառավարության հրաժարականն է պահանջել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր նախարարներից պահանջել է պաշտոնաթող լինել ազգային կառավարության վերակազմում իրականացնելու համար: Այս մասին Twitter-ում հայտնել է գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
«Նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է իշխանության ամբողջ գործադիր թևին՝ խնդրելով հրաժարական տալ բոլիվարյան կառավարության գործունեության խորը վերակազմման նպատակով», - գրել է նա:
Ռոդրիգեսը նաև հավելել է, որ վերակազմման նպատակը «Բոլիվարի ու Չավեսի հայրենիքը ցանկացած սպառնալիքից պաշտպանելն է»: