ՕՊԷՔ-ի երկրները փետրվարին 6  տոկոսով գերակատարել են նավթի գործարքի պայմանները
18/03/2019 20:33

ՕՊԷՔ-ի երկրները փետրվարին 6 տոկոսով գերակատարել են նավթի գործարքի պայմանները

ՕՊԷՔ-ի երկրները փետրվարին  6 տոկոսով  գերակատարել են նավթի արդյունահանման կրճատման գործարքի պայմանները: Նման տվյալներ են  ստացվել  կազմակերպության հրապարակած  մարտի հաշվետվությունից:

Ամսական կտրվածքով կրճատումը օրական կազմել է 221 հազար բարելով՝ կազմելով օրական 30,549 մլն բարել:

«Նավթի արդյունահանումը հիմնականում նվազել է Վենեսուելայում, Սաուդյան Արաբիայում և Իրաքում, իսկ Լիբիան և Անգոլան ցույց են տվել  ամենամեծ աճը», - նշվում է փաստաթղթում:

Ըստ կազմակերպության տվյալի՝ ՕՊԷՔ-ի երկրները նավթի արդյունահանման ծավալն իջեցրել են 2018 թվականի  հոկտեմբերին օրական 857 հազար բարելով, մինչդեռ համաձայնագրով օրական ցուցանիշը 812 հազար բարել էր:շ

Միևնույն ժամանակ, ՕՊԷՔ-ը  պահպանել է նավթի պահանջարկի աճի 2019 թվականի կանխատեսումը`ակնկալվում է օրական 1,24 մլն բարել:

ՕՊԷՔ-ի ոչ նավթային երկրների նավթի մատակարարումը կավելանա օրական 64,43 միլիոն բարելով, կարծում են վերլուծաբանները: