18/03/2019 20:20
Կոնգրեսականը ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը պատկերել է վիրավորական մեմով
Ամերիկյան Այովա նահանգից հանրապետական կոնգրեսական Սթիվ Քինգն ֆեյսբուքյան էջում վիրավորական մակագրությամբ մեմ է հրապարակել, հայտնում է Mediaite պորտալը:
Նկարում պատկերված են կռվող երկու մարդկային պատկերներ, որոնք կազմված են ամերիկյան նահանգների ուրվագծերից: Մակագրության մեջ նշված է, որ պայքարող կողմերից մեկը «8 մլն փամփուշտ» ունի, իսկ մյուսը «չգիտի ինչ զուգարանից օգտվի»: Պորտալում նշել են, որ մեմի հեղինակները, հավանաբար, ակնարկում են զինված հանրապետականներին և դեմոկրատներին, որոնք գենդերային ինքնանույնականացման հարցում տոլերանտության կոչ են անում:
Ընդ որում՝ Mediaite-ում հավելել են, որ Քինգի մեմը համացանցում ծաղրել են. դրանում պատկերված է, թե ինչպես է նրա ներկայացրած նահանգը հարված ստանում: Կոնգրեսականի հրապարակումը նաև քաղաքականապես ոչ կոռեկտ են համարել վերջերս Նոր Զելանդիայի Քայսթչերչի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների լույսի ներքո: