Այս տարի ատոմակայանը կկանգնի 110 օրով. սակագնի վրա դա ազդեցություն չի ունենա. Սավիկյան (Տեսանյութ)
20/03/2019 11:44

Այս տարի ատոմակայանը կկանգնի 110 օրով. սակագնի վրա դա ազդեցություն չի ունենա. Սավիկյան (Տեսանյութ)

Այս տարի ատոմակայանը կկանգնի 110 օրով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սավիկյանը:

Նա ընդգծեց, որ սովարաբար վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ռեակտորի աշխատանքները կանգնում են 45 օր, կապիտալ վերանորոգման ժամանակ՝ 62 օր, մինչդեռ այս անգամ վերանորոգման ծավալներով պայմանավորված՝ աշխատանքները կանգ կառնեն 110 օրով:

Դիտարկմանը, թե այդ ժամանակահատվածում ինչպե՞ս է կոմպենասացվելու ատոմակայանի աշխատանքը, Սավիկյանն ասաց.

«Մենք հնարավորություն ունենք արտադրել էներգիա ջերմային և հիդրոկայաններում, խնդիր չի առաջնա», - ասաց նա՝ ավելացնելով. «Առաջին տուրբինը կանգնելու է ապիլի 15-ին, հունիսի 1-ից էլ՝ ռեակտորը և մյուս տուրբինը»:

Խոսելով սակագնի մասին՝ Սավիկյանն ասաց, որ ատոմակայանի կանգը չի ազդի սակագների վրա: Նա նկատեց, որ մյուս տարվանից նախատեսում է բարձրացնել էներգաբլոկի էլեկտրական հզորությունը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ չափով արտադրանք ստանալ:

«Սակագնի վրա այս տարվա վերանորոգման աշխատանքները չեն ազդի: Հուսանք, որ մյուս տարի էլ կամաց-կամաց կիջնի, եթե անցնենք նոր հզորությունների», - ընդգծեց Սավիկյանը՝ նշելով, որ եթե հիմա էլեկտրականության հզորությունը 390-400 մեգավատ է կազմում, ապա մյուս տարի պետք է ձգտել այդ ցուցանիշը հասցնել 450 մեգավատի:

Ըստ նրա՝ այս տարի նախատեսվում է էլկետրաարտադրող սարքավորումների և անվտանգության համակարգերի արդիականացում, որոնք նախևառաջ ուղղված են անվտանգության բարձրացմանը:

Այս տարի ատոմակայանը կկանգնի 110 օրով. սակագնի վրա դա ազդեցություն չի ունենա. Սավիկյան (Տեսանյութ)