20/03/2019 10:12
Սի Ցզինպինը Նազարբաևին հրավիրել է Պեկին
Չինաստանի դեսպան Չժան Սյաոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է նրան ՉԺՀ առաջնորդ Սին Ցզինպինի հրավերը՝ այցելել Պեկին, հայտնում է РИА Новости-ն:
Հանդիպման շրջանակում դեսպանն ու նախագահը նաև քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Չի դիվանագետը փոխանցել է Նազարբաևին նաև հրավեր՝ միջազգային «Մեկ գոտի, մեկ ուղի», երկրորդ ֆորումին մասնակցելու համար, որը կայանալու է այս տարվա ապրիլին:
Նազարբաևը մարտի 19-ին նախագահի լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիր էր ստորագրել: